Այսօրվանից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատում են ժամը 10։00-22։00-ը
Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021 թ․ հուլիսի 16-ի հայտարարության՝ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ սեպտեմբերի 3-ից Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում։
«Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- տեղեկացնում են դեսպանությունից:
Կարծիքներ