Վահրամաբերդ գյուղում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ, կա նաև վիրավոր

Վահրամաբերդ գյուղում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ, կա նաև վիրավոր

Օգոստոսի 9-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր:

Ինչպես հաղորդդում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։

Մասնավորապես՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից՝ Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը  հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով հեռացել դեպքի վայրից։

Սպանության մեջ կասկածվողներից մեկը Վահրամաբերդի գյուղապետի եղբայրն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում