Տեղի կունենա առաջին նորաձևության շաբաթը Հայաստանում

Տեղի կունենա առաջին նորաձևության շաբաթը Հայաստանում

Նորաձևության և դիզայնի պալատը ուրախությամբ հայտարարում է Հայաստանի առաջին Նորաձևության Շաբաթը, որը կանցկացվի 2023 թվականի հուլիսի 1-ից 6-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա)։ Այս աննախադեպ իրադարձությունը հանդիսատեսին խոստանում է պարգևել ամենաանմոռանալի տպավորությունները:

Ավելի քան 20 տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները: Հավաքածուների բազմազանությունն ու ինքնատիպությունը անկասկած կոգեշնչի և կհիացնի հանդիսատեսին: Միջոցառումը չափազանց հագեցած է՝ Fashion Scout Armenia երիտասարդ տաղանդների հեղինակավոր մրցույթից մինչև ոլորտի ճանաչված ներկայացուցիչների ցուցադրությունները, և սա դեռ ամենը չէ։ Ցուցադրություններից բացի, այս մեկ շաբաթը կներառի մի շարք այլ գրավիչ իրադարձություններ: Ներկաները հնարավորություն կունենան տեսնել ավելի քան 60 հայկական բրենդերի արտադրանքը մի վայրում, մասնակցել պանելային քննարկումների և ցուցահանդեսների: Նորաձևության սիրահարները հնարավորություն կունենան շփվելու իրենց սիրելի դիզայներների, միջազգային հյուրերի, այդ թվում՝ նորաձևության մամուլի, փորձագետների, գնորդների և ազդեցիկ մարդկանց հետ:

Երևանի Նորաձևության Շաբաթվա առաջնահերթ նպատակն է ցուցադրել հայկական նորաձևության ոլորտը` կիրառելով ժամանակակից չափանիշներ և տեխնոլոգիաներ: Ամբողջ մարքեթինգային արշավը իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ՝ միախառնելով ավանդական հմտությունները ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների հետ: Այս ամենին հավելյալ, դիզայներները՝ անցնելով նորաձևության պայմանական սահմանները, կներկայացնեն ունիսեքս և սեզոնային չեզոք հավաքածուներ։

Նորաձևության և դիզայնի պալատը նպատակ ունի Երևանի Նորաձևության Շաբաթը դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձևությունը և ճանաչելի դարձնելով այն համաշխարհային հարթակներում։ Այս իրադարձությունը հիանալի հնարավորություն կտա հայ դիզայներներին ցուցադրել իրենց ստեղծագործությունները, իսկ նորաձևության սիրահարներին՝ սուզվել նորաձևության հրաշալի աշխարհ և բացահայտել վերջին թրենդները և ժամանակակից զարգացումները։

Նորաձևության և դիզայնի պալատը ոգևորված է ներկայացնելու բազմազան ու տաղանդավոր հայ դիզայներներին և նրանց հավաքածուները: Այս միջոցառումը հայկական մշակույթի և ստեղծարարության տոն է: Եզակի միջոցառումների հագեցած ծրագրով այն խոստանում է հիշարժան դառնալ բոլոր ներկաների համար: Այս անմոռանալի իրադարձության լուսաբանումից ոչինչ աննկատ չի մնա՝ նորաձևության ապշեցուցիչ ցուցադրություններից և ցուցահանդեսներից մինչև աշխույժ երեկույթներ և այլ ուշագրավ միջոցառումներ։

Նորաձևության և դիզայնի պալատը ուրախ է հայտարարել այս բացառիկ միջոցառմանը ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մամուլի ներկայության մասին, ինչպիսիք են Vogue Italy, Wear UK, ELLE Italy, Marie Claire Arabia, Lemile Germany, FAULT Magazine, L’Officiel Italy, Fucking Young և շատ ուրիշներ:

Երևանի Նորաձևության Շաբաթը ֆինանսավորվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, GIZ-ի կողմից իրականացվող Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից տրամադրած Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման ծրագրի, ինչպես նաև VREMENA GODA, LA BIOSTHETIQUE Paris, Schweppes, ArtLife մասնավոր հատվածի հովանավորների կողմից:

Ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ շատ շուտով www.fdc.am կայքում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ՝ ստորև նշված կոնտակտներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում