Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի իր պաշտոնակից Ցին Գանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունը:
«Պետքարտուղարը քննարկել է հաղորդակցության բաց ուղիների պահպանման կարևորությունը՝ ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները պատասխանատու կերպով կառավարելու համար՝ խուսափելու սխալ հաշվարկներից և հակամարտությունից, անդրադարձել է երկկողմ և գլոբալ մի շարք խնդիրների և հստակեցրել, որ ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել դիվանագիտական հարաբերությունները՝ մտահոգություն ներկայացնող ոլորտները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ոլորտները քննարկելու համար», - նշված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ