Աբիյ Ահմեդին վերընտրեցին Եթովպիայի վարչապետի պաշտոնում

Աբիյ Ահմեդին վերընտրեցին Եթովպիայի վարչապետի պաշտոնում

 

Եթովպիայի Դաշնային խորհրդարանը հոկտեմբերի 4-ին Աբիյ Ահմեդին վերընտրել Է երկրի վարչապետի պաշտոնում, որն անմիջապես երդում Է տվել որպես կառավարության ղեկավար: Այդ մասին հայտնել Է Եթովպիայի Fana հեռուստաալիքը:

«Ես երդվում եմ հավատարմորեն ծառայել երկրին առաջկա հինգ տարում»,- հայտարարել Է Ահմեդը հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել Դաշնային խորհրդարանի շենքում: Երդմանը նախորդել Է ստին պալատի՝ Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի նոր կազմի պատգամավորների քվերակրությունը:

Ահմեդի գլխավորած «Բարգավաճում» կոալիցիան խոհրդարանական մեծամասնություն Է նվաճել արդեն ընդհանուր ընտրությունների առաջին փուլում, որը տեղի Է ունեցել հունիսի 21-ին: Դրա ներկայացուցիչները հաղթել են 436 ընտրատարածքներից 410-ում, որտեղ կայացել Է քվերակությունը: Երկրորդ փուլը տեղի Է ունեցել 47 ընտրատարածքներում, արդյունքները հայտնի կդառնան մինչեւ հոկտեմբեի 10-ը: 64 ընտրատարածքներւմ, ներառյալ Թիգրայի նահանգը, ընտրությունները չեն կայացել անվտանգության անհրաժեշտ պայմանների բացակայության ատճառով:Դրանց անցկացման ժամանակն առայժմ սահմանված չԷ:

Խորհրդարանը, որի կազմն ընտրվում Է հինգ տարով, հանգուցային դեր Է խաղում Եթովպիայի քաղաքական համակարգում: Պատգամավորներն ընտրում են նախագահ եւ նշանակում են կառավարության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում