Հարցեր Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին

Քանի որ ՀԱԿ-ը և յուր համախոհները հանդես են գալիս 《լրջանալու պահը》 կարգախոսով, հիմա ես մի լուրջ հարց տամ։
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը շատ գրագետ և կիրթ ձևով բացատրում է, որ Ադրբեջանից օկուպացված տարածքները (ինձ համար` ազատագրված) պետք է վերադարձվեն, այդ դեպքում ինքը լինելով գերագույն գլխավոր հրամանատար, ինչո՞ւ էր հազարավոր զոհերի գնով գրավում այդ շրջանները։
Պարոն Ռոբերտ Քոչարյանը, որ իրեն հռչակել է հաղթած նախագահ, եթե պետք է իր նախագահության տարիներին բանակցեր ինչպե՞ս 7 շրջանները պետք է վերադարձվեն, ապա ինչու՞ էր հազարավոր զոհերի գնով դա գրավում։
Պարոն Սերժ Սարգսյանը, ով Արցախյան հաղթանակի կարկառուն դեմքերից էր, եթե գիտեր, որ 7 շրջանները այսպես թե այնպես պետք է վերադարձվեն, ինչու՞ էր հազարավոր զոհերի գնով գրավում այդ տարածքները։
Կարծիքներ