Գերմանիայում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչեւ գարնան սկիզբ

Գերմանիայում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչեւ գարնան սկիզբ

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ երկրում մասնակի կարանտինը կարող է երկարաձգվել մինչեւ գարնան սկիզբ, եթե չհաջողվի կորոնավիրուսը զսպել։

Նախարարը Die Welt-ի հետ հարցազրույցում նշել է, որ անհնար է ապահովել բնակչության ամբողջական հետազոտություն՝ այն դեպքում, երբ Գերմանիայի զգալի հատվածներում 100 հազար բնակչին բաժին է ընկնում վարակման ավելի քան 50 դեպք։

«Մեզ սպասում են եւս երեք կամ չորս ձմեռային երկար ամիսներ։ Հնարավոր է, որ սահմանափակումները կպահպանվեն 2021 թվականի առաջին ամիսներին»,- ասել է նա։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 16 դաշնային հողերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ համաձայնվել էր առնվազն մինչեւ դեկտեմբերի  20-ը հակակորոնավիրուսային սահմանափակումները երկարաձգելուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում