ԱՄՆ-ում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է ավելի քան 200 հազար վարակված

ԱՄՆ-ում մեկ օրում առաջին անգամ գրանցվել է ավելի քան 200 հազար վարակված

Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 200 հազար նոր դեպք: Մահացության մեկ օրվա ցուցանիշը կազմում է 1400: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփքինս համալսարանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի դաշնային ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տվյալների հանրագումարը:

Համալսարանի տվյալների համաձայն՝ մեկ օրում վարակվել է 205557 մարդ, մահացել՝ 1404 հիվանդ:

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 13 մլն 454 հազարը: Մահացածների թիվն ավելի քան 271 հազար է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում