Ռոնալդուն չի վերադառնա «Ռեալ»
Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Մադրիդի «Ռեալ»:
Այս մասին հայտարարել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Ռոնալդուն չի վերադառնա, դրանում իմաստ չկա: Նա պայմանագիր ունի «Յուվենոտւսի» հետ»,- ասել է նա:
Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ իտալական ակումբից մրցաշրջանի ավարտին: «Յուվենտուսի» հետ պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2022 թվականը: Հարձակվողը թուրինյան ակումբում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն այս թիվը ակումբի համար շատ մեծ է, և «Յուվենտուս»-ը ամռանը հնարավոր է վաճառի պորտուգալացու տրանսֆերը:
«Յուվենտուս»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից` զիջելով պորտուգալական «Պորտու»-ին:
36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից:
Կարծիքներ