Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն ազատվել է աշխատանքից
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սահակ Ասատրյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարել աշխատասենյակից, որտեղ ևս երկու տղամարդու հետ ճաշում են: Լուսանկարին կից Ասատրյանը գրել էր՝ «պատերազմից հետո ախպերներով առաջին անգամ հանդիպեցինք»: Չնայած հրապարակելուց կարճ ժամանակ անց Սահակ Ասատրյանը հեռացրեց լուսանկարը, այնուամենայնիվ բազմաթիվ օգտատերեր այն ֆիքսել էին և հանրային պարսավանքի արժանացրել, պահանջելով աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Քիչ առաջ Սահակ Ասատրյանը հայտնեց աշխատանքից ազատման մասին, գրելով. «Սիրելի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որում ես խախտել եմ համայնքային ծառաության կարգապահական կանոնները: Չեմ ցանկանում մանրամասնել, բայց այդ միջադեպից հետո ես ազատվել եմ իմ զբաղեցրած պաշտոնից: Հայտնում եմ իմ շնորհակալությունը իմ թմին, մեր բնակիչներին և իմ ղեկավարությանը: Կհանդիպեն»:
Կարծիքներ