ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրեց տեղեկություն տրամադրել պատերազմից հետո գերեվարված 10 անձանց մասին
ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
«ՄԻԵԴ-ը թվով 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձանց մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը»,- ասված է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Կարծիքներ