Արարատի մարզի Այգեզարդ գյուղում տուն է հրդեհվել

Արարատի մարզի Այգեզարդ գյուղում տուն է հրդեհվել

Փետրվարի 20-ին, ժամը 09:19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Չկալովկա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:49-ին, մարվել՝ 09:56-ին։ Այրվել են տան երկու խոհանոցները (մոտ 20 քմ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում