Հրետակոծվել են Դոնեցկի քիմիական գործարանն ու Սպարտակ գյուղը․ ԶԼՄ-ներ
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը կրկին կրակ են բացել Դոնբասում. այս անգամ թիրախում է հայտնվել քիմիական գործարանը:
Այս մասին հայտնել է Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:
Նշվում է, որ ութ ական արձակվել է Դոնեցկի Քիմիական Պետական Կոմբինատի, իսկ 12-ը՝ Սպարտակ գյուղի ուղղությամբ, բոլոր արկերը եղել են 120 մմ տրամաչափի, ինչն արգելված է մինսկյան պայմանագրերով։
Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունից, կեսգիշերից 18 անգամ կրակել են ԴԺՀ-ի տարածքի վրա՝ արձակելով 120 և 122 մմ տրամաչափի 204 արկ։
Այս շաբաթ իրավիճակը Դոնբասում լրջորեն սրվել է. Կողմերը փոխադարձաբար միմյանց են մեղադրում: Ռուսական կողմը պնդում է՝ Կիևը անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է ԿԺԴՀ-ի և ԼՊՌ-Դոնեցկի և Լուգանսկի հետ շփման գծում և պարբերաբար հրետակոծում է, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ։ Ուկրաինական կողմն էլ Ռուսաստանին է մեղադրում բնակավայրերի ուղղությամբ կրակ բացելու ու մինսկյան պայմանավորվածությունները խախտելու մեջ:
Կարծիքներ