Սիրտս ցավում է ամեն անգամ, երբ տեսնում եմ մեր զինվորներին ու տեխնիկան անօդաչուների միջոցով խոցելու թշնամու տեսանյութերը
Սիրտս ցավում ա ամեն անգամ, երբ տեսնում եմ մեր զինվորներին ու տեխնիկան անօդաչուների միջոցով խոցելու թշնամու տեսանյութերը: Բացի ցավալի կորուստները, դա նաև հոգեբանական գործոն ա: Ու հիմա ուզում եմ կենտրոնանանք էդ խնդիրը շատ արագ լուծելու վրա: Մեր ամբողջ գիտական ներուժը պետք ա ծառայեցնենք էս խնդրի լուծմանը: Եթե կգտնվի մեկը, ով գործուն միջոց կառաջարկի, որ մեր բանակի կողմից արդյունավետորեն կկիրառվի թուրքական անօդաչուների դեմ, ես իմ միջոցներից 20.000$ կվճարեմ անմիջապես ու խոստանում եմ ևս 80.000$ ավելացնել կազմակերպված ֆանդռայզինգի միջոցով: Սա կարող է փոքր խթան լինել իդեաների արագ գեներացման համար:
Մնացած մանրամասների համար կխոսենք առանձին:
Սուրեն Սահակյանի գրառումը
Կարծիքներ