Սախալինի շրջանային էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել

Սախալինի շրջանային էլեկտրակայանում հրդեհ է բռնկվել

Սախալինի շրջանային էլեկտրակայանում, որը գտնվում է Իլյինսկ գյուղում, հրդեհ է բռնկվել:

«Այսօր կայանում աշխատել է հրդեհաշիջման համակարգը, որն արձագանքել է տուրբինային բաժնում բռնկված հրդեհին, զոհեր և ավերածություններ չկան»,- ասել է  «ՍախալինԷներգո» ըներության մամուլի ծառայության ղեկավարը:

Հրդեհի պատճառը տուրբոգեներատորի անջատումն էր։ ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անձնակազմի 30 աշխատակից ինքնուրույն լքել է շենքը։

Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, կրակը տարածվել է տանիք։ Ընդհանուր առմամբ, մարման աշխատանքներում ներգրավված է 14 մարդ և 5 տեխնիկա։

Տուրբոգեներատորներից մեկի անջատումը չի ազդել սպառողների էլեկտրամատակարարման վրա, այն իրականացվում է ամբողջությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում