ՀՀ 6 մարզերում անկախ կյանքի կենտրոններ կստեղծվեն. Ավինյան

ՀՀ 6 մարզերում անկախ կյանքի կենտրոններ կստեղծվեն. Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրով նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ կիրականացվեն`

ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր,

անձնական օգնականի,

մասնագիտական կողմնորոշման,

կարիերայի պլանավորման ծառայություններ։

Առաջին փուլում նման կենտրոններ կստեղծվեն ՀՀ 6 մարզերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում