Գյումրու նոր ուղեցույց քարտեզը լույս կտեսնի շուտով
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ֊ի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրում է.
- 2004 թ. Գյումրու իմ մշակած քարտեզում 8 հյուրանոց կար
- 2013-ին՝ 12 հյուրանոց էր:
- Հիմա ավարտում եմ նոր քարտեզը, 58 հյուրանոց, հյուրատուն, BB կա, 1 հոսթել, դրանք նշվելու են քարտեզում:
- Աչքաչափով՝ 50-60 հատ հյուրատուն է սարքվում կամ վերակառուցվում, հավանաբար երկու ամսից դրանք էլ կշահագործվեն:
- 2004 թ. Գյումրիում մոտ 15 ռեստորան, սրճարան կար
- 2013-ին՝ 28-30 էին
- Հիմա նոր քարտեզում լինելու են 69 ռեստորան, սրճարան, ՖՖ, բար:
- 2004 եւ 2013 թթ. զբոսավարներ եւ զբոսաշրջային տեղական կազմակերպություններ չկային: Հիմա 27 զբոսավար եւ 8 զբոսաշրջային կազմակերպություն կա քաղաքում:
Գյումրու նոր ուղեցույց քարտեզը լույս կտեսնի շուտով, հավանաբար ապրիլի վերջին, 50սմ/68սմ չափսով, երկու երես, ծալովի, անգլերեն: Հետո՝ հայերենը կլինի: Քարտեզը զբոսաշրջային նշանակություն ունի:
Ավելի ուշ, հավանաբար օգոստոսին, լույս կընծայենք Գյումրու մեծ, պատին փակցնելու հայերեն քարտեզը, 100սմ/136սմ չափսով, բոլոր ՀՈԱԿ-ներով եւ ՊՈԱԿ-ներով եւ այլ մոտավորապես 30 խումբ օբյեկտներով (մշակութային, հյուրանոցային, սննդի, եւ այլ կետերով): Սրա պահանջարկը մեծ է, առայժմ գրեթե ամենուր օգտագործում են 2004 թ. թողարկումը:
Ֆոտոքաղվածքը 2013 թ. թողարկումից է:
Կարծիքներ