Հայաստանի տարածքով Ուկրաինա վարձկանների տեղափոխման մասին լուրերը կեղծ են. Դենիս Ավտոնոմով
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանից վարձկանների տեղափոխման մասին շրջանառվող կեղծ լուրերին:
«Կցանկանայի անդրադառնալ կեղծ լուրերին։ Դրանց թվում են Հայաստանի տարածքով արաբ վարձկանների Ուկրաինա տեղափոխման, Հայաստանի կողմից Ռուսաստանին կործանիչների փոխանցման մասին լուրերը»,- նշել է դիվանագետը։
Բացի այդ, Ավտոնոմովը խոսել է Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին՝ նշելով, որ Ուկրաինան Ադրբեջանին ուղղակի կերպով զենք չի մատակարարում՝ սկսած 2014 թ-ից։
Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ, իր ունեցած տվյալներով, ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ուկրաինայի մոտ 2000 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան, որոնց ճնշող մեծամասնությունն էթնիկ հայեր են: Ավտոնոմովը հավելել է, որ Հայաստան տեղափոխված անձանցից 75-ը փախստականի կարգավիճակ են խնդրել:
Կարծիքներ