Կտրիճը որոշել է եկեղեցական կարգերը մինչև վերջ ոտնահարել՝ ընտրողական ձևաչափով եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Կտրիճը որոշել է եկեղեցական կարգերը մինչև վերջ ոտնահարել՝ ընտրողական ձևաչափով եպիսկոպոսաց ժողով է հրավիրել

Medianews-ը գրում է



Երկու օր առաջ համացանցում հայտնվեց, որ Կտրիճ Ներսիսյանն իրեն դեռևս «հավատարիմ» եպիսկոպոսներից մեկ-երկուսի միջոցով փորձում է բոլոր եպիսկոպոսներին մի նոր ղազագիր ստորագրել տալ, որի մեջ եպիսկոպոսներն ընդունում են Կտրիճի կաթողիկոս լինելու հանգամանքը, արձանագրում են, որ եկեղեցում մի թեթև խնդիրներ կան և որդիական խոնարհությամբ խնդրում են, որ Կտրիճն առաջիկայում եպիսկոպոսական ժողով հրավիրի։ Այդ ղազագիրը ձախողվեց։ Հասցրել են ստորագրել Հունահայոց թեմի առաջնորդ Խորեն եպս. Առաքելյանը, Ավստրիայից Տիրան եպս. Պետրոսյանը, ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպս. Պարսամյանը։

 

Երեկ արդեն, դիվանապետ Արշակ Խաչատրյանի խայտառակ ձախողված «մամուլի ասուլիսից» հետո, Կտրիճ Ներսիսյանի տեղեկատվական համակարգի էջին հայտնվեց լուր, որ դեկտեմբեր 10-12 Մայր Աթոռում հրավիրվում է Եպիսկոպոսական ժողով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով «ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների»։

 

Հետաքրքրական է, որ սուտը, կեղծիքը և տեղեկատվական ագրեսիան պաշտոնական քաղաքականություն հռչակած Կտրիճ Ներսիսյանի տեղեկատվական համակարգը նոյեմբեր 4-7-ին գումարված ԳՀԽ ժողովից հետո տարածած հաղորդագրության մեջ ոչ մի ակնարկ չի արել առաջիկա դեկտեմբերին եպիսկոպոսական հնարավոր ժողովի մասին։ Երեկ չէ առաջին օրը կալանավայրից Կտրիճ Ներսիսյանին հրատապ եպիսկոպոսական ժողով հրավիրելու կոչ են հղել սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով դատապարտված նախկին արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը և ահաբեկչական գործողություններ նախապատրաստող բանդայի պարագլուխ սառեցված մեկ այլ նախկին արքեպիսկոպոս Վազգեն Գալստանյանը։

 

Երեկ արդեն Կտրիճն առաջիկա եպիսկոպոսաց ժողովի հրավերները ուղարկել է բոլոր պաշտոնավարող եպիսկոպոսներին։ Եկեղեցական-ժողովական պահանջների համաձայն սակայն եպիսկոպոսական ժողովին մասնակցելու իրավունք ունեն Հայ Եկեղեցու բոլոր եպիսկոպոսներն անխտիր։ Եվ Կտրիճ Ներսիսյանը պարտավոր է հրավերներ ուղարկել և խոնարհաբար խնդրել բոլոր եպիսկոպոսներին առաջիկա ժողովին մասնակցելու համար։ Փաստորեն Կտրիճն ընտրել է եկեղեցական կարգերը մինչև վերջ ոտնահարելու ճանապարհը, լավ հասկանալով որ եթե նույնիսկ մինչև ժողովի գումարման օրն ինքը դեռևս չլքի Մայր Աթոռը, միևնույն է այդ ժողովը կլինի նրա անփառունակ և խայտառակ վախճանը։

 

Ըստ մեր տեղեկությունների՝ հրավեր չեն ստացել հանգստի կոչված հետյալ սրբազանները՝


1. Ոսկան արք. Գալփաքյան,
2. Ավագ արք. Ասատուրյան,
3. Պարգև արք. Մարտիրոսյան,
4. Նորվան արք. Զաքարյան,
5. Վիգեն արք. Այքազյան,
6. Փառեն արք. Ավետիքյան,
7. Արարատ եպս. Գալթակչյան,
8. Հայկազուն եպս. Նաջարյան։
Հայ Եկեղեցու կարգի համաձայն եպիսկոպոսները միշտ և անկախ Կտրիճ Ներսիսյանի քմահաճույքի իրավունք ունեն մասնակցելու եպիսկոպոսական ժողովներին։

 

Հրավերների ընտրողական ձևաչափը կարող է ազդել ժողովի կազմի ու ընթացքի վրա։ Եթե եպիսկոպոսաց ժողով, ապա ավանդույթի ու կանոնի պահանջով այն պետք է ներառի բոլոր եպիսկոպոսներին՝ գործող և հանգստի կոչված։ Իսկ հանգստի կոչվածներին չի հրավիրել Կտրիճը պարզ պատճառով` պաշտոն չունեն։ Եթե մյուսներին կարող է վախեցնել պաշտոնազուրկ անելու սպառնալիքով, ապա վերջիններս ազատված են այդ վախից։ Եվ նրանցից շատերը տարիներով հրապարակային պայքարում են Կտրիճ Ներսիսյանի դեմ օրինակ` Ոսկան, Նորվան, Վիգեն արքեպիսկոպոսները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում