Պուտինը հրամանագիր Է ստորագրել Լեւ Տոլստոյի ծննդյան 200-ամյակը տոնելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել գրող Լեւ Տոլստոյի ծննդյան 200-ամյակը 2028 թվականին տոնելու մասին. փաստաթուղթը հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Հաշվի առնելով Լ.Ն.Տոլստոյի բացառիկ ավանդը հայրենական եւ համաշխարհային մշակույթի բնագավառում եւ 2028 թվականին նրա ծննդյան 200-ամյակը լրանալու կապակցությամբ, որոշում եմ. ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը 2028 թվականին Լ.Ն.Տոլստոյի ծննդյան 200-ամյակը տոնելու վերաբերյալ»,-ասվում Է փաստաթղթում:
Բացի այդ, ՌԴ կառավարությանը հանձնարարվել Է վեցամսյա ժամկետում ստեղծել տոնակատարության անցկացման նախապատրաստման կազմկոմիտե եւ հաստատել դրա կազմը, ինչպես նաեւ մշակել եւ հաստատել հիմնական միջոցառումների պլանը: «Հանձնարարել պետական իշխանության մարմիններին, ՌԴ սուբյեկտներին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մասնակցություն ունենալ Լ.Ն.Տոլստոյի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը»,-հավելվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ