Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ԴԺՀ-ի տարածքը
Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը:
«Ժամը 05:45-ից մինչեւ 10-28-ը (Երեւանի ժամանակով 06:45-ից մինչեւ 11:28-ը) Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գնդակոծություններ են գրանցվել Կոմինտերնովո եւ Օկտյաբր բնակվայրերի (ԴԺՀ-ի կողմից վերահսկվող) ուղղությամբ: Արձակվել Է 82 միլիմետր տրամաչափի հինգ ական»,-ասել Է գերատեսչության ներկայացուցիչը: ՌԴ ԱԳ նախարարությունում նշել են, որ Կիեւը Դոնբաս Է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը:
Մոսկվան անհանգստություն Է հայտնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմաններ տեղափոխելու եւ Դոնբասում արեւմտյան հրահանգիչների թիվն ավելացնելու առնչությամբ: Արեւմուտքի երկրները շարունակում են ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ սպառազինություն մատակարարելով, որն օգտագործվում Է Դոնբասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ