Վարչապետն ու աշխատակազմը կառավարության շենքում են

Վարչապետն ու աշխատակազմը կառավարության շենքում են

Ինչպես ավելի վաղ հայտնեց ՀՀ ՊՆ-ն, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Մեր հավաստի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի ողջ աշխատակազմը, ադրբեջանական լայնամասշտաբ սադրանքից կարճ ժամանակ անց արդեն կառավարության շենքում էր՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով, գրում է MediaNews-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում