Իտալիայում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև հոկտեմբեր
Իտալիայի Խորհրդարանի Սենատը երեքշաբթի երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացրել է մինչև հոկտեմբեր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և համաճարակից հետո երկրի վերականգնման հարցերով միջոցառումները երկարաձգելու առաջարկն արել է երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Նա ԱԴ ռեժիմի երկարաձգումն անվանել է անհրաժեշտ նախևառաջ այն պատճառով, որ Իտալիայի կառավարությանը կից ստեղծված Գիտատեխնիկական հանձնաժողովի տվյալներով՝ վարակը դեռևս տարածվում է:
Բացի դա, վարչապետը նշել է, որ առանց ԱԴ ռեժիմը երկարացնելու՝ կառավարության կողմից հաստատված և այս պահին գործող մի շարք որոշումներ կկորցնեն ուժը, իսկ դրանց բացակայութան պարագայում կորոնավիրուսի տարածումը զսպելը փաստացի անհնար կդառնա:
Կարծիքներ