Բելառուսում նախագահական ընտրությունների ընթացքում Լուկաշենկոյին պատրաստ է աջակցել բելառուսների 72.3 տոկոսը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը այդ պաշտոնին արդեն 6-րդ անգամ է առաջադրվում, պատրաստ է աջակցել երկրի բնակիչների 72.3 տոկոսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ecoom վերլուծական կենտրոնի իրականացրած սոցհարցմանը:
«Ալեքսանդր Լուկաշենկոյին պատրաստ է աջակցել բելառուսների 72.3 տոկոսը: Մնուս թեկնածուների վարկանիշը ընդհանուր առմամբ չի գերազանցում 10 տոկոսը: Դժվարացել է պատասխանել հարցվածների 10.9 տոկոսը, չի ցանկացել կարդալ 3.1 տոկոսը, բոլորի դեմ է հանդես եկել 3.7 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Քաղաքացիների էլեկտրոնային տրամադրությունների և նախասիրությունների» մասին սոցհարցումը անցկացվել էր բելառուսական ОНТ հեռուստաալիքի պատվերով: Ուսումնասիրություններն անցկացվել են 2020-ի հուլիսի 23-ից 27-ը հեռախոսային հարցման մեթոդով:
Կարծիքներ