Դեկտեմբերի 27-ից 29-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Դեկտեմբերի 27-ից 29-ը ԱԻՆ-ում ստացվել է 6 ահազանգ՝ բռնկված հրդեհների վերաբերյալ

Դեկտեմբերի 27-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում