Չելսին բաց թողեց հաղթանակը Բրայթոնի դեմ խաղում
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Դենի Ուելբեքը խփեց պատասխան գոլը՝ «ազնվականներին» զրկելով հաղթանակից։
«Չելսին» վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բրայթոնը» 24 միավորով 10-րդ տեղում է։
Կարծիքներ