Իրանը մահափորձ Է պատրաստում ՀԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի դեմ որպես վրեժ Սուլեյմանիի սպանության համար

Իրանը մահափորձ Է պատրաստում ՀԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի դեմ որպես վրեժ Սուլեյմանիի սպանության համար

Իրանի իշխանությունները դիտարկում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) Միայցյալ Նահանգների դեսպան Լանա Մարքսի դեմ մահափորձի հնարավորությունը՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության պատասխան: Դա սեպտեմբերի 13-ին պնդում Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների:

Այդ տվյալների համաձայն՝ դեսպանի նկատմամբ սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հետախուզությանը հայտնի Է գարնանից, սակայն վերջին մի քանի շաբաթում հայտնվել են ավելի կոնկրետ տվյալներ պատրաստվող հարձակման մասին: ԱՄՆ-ի իշխանությոնների ներկայացուցչի պնդմամբ՝ դիվանագետի սպանության նպատակով դավադրությանը կարող Է մասնակից լինել ՀԱՀ-ում Իրանի դեսպանությունը: ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն, ըստ այդ տվյալների՝ մինչեւ վերջ չգիտեն, թե ինչու հենց Լանա Մարքսն Է ընտրվել որպես թիրախ, սակայն դա կարող Է բացատրվել այն հանգամանքով, որ նա երկար ժամանակ անձամբ ծանոթ Է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եւ նրանց կապում են բարեկամական հարաբերություններ:

Նշվում Է, որ ՀԱՀ-ում դեսպանի դեմ մահափորձն Իրանի կողմից պատասխանի հնարավոր տարբերակներից սոսկ մեկն Է: Ավելի վաղ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել Է, որ Թեհրանը չի մոռանա ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունը եւ պատասխան կտա ամերիկացիներին:  Իսլամական հեղափոխության պահապանների «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանին զոհվել Է հունվարի լույս 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետեւանքով: Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռային հարված Է հասցրել Իրաքում երկու օբյեկտների, որոնք օգտագործում Էին ամերիկացի զինվորականները, Այն Էլ Ասադ ռազմակայանին եւ Էրբիլ քաղաքի օդանավակայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում