Ֆրանսիայի դատարանը կվերսկսի Դեպարդիեի դեմ հետաքննությունը բռնաբարության գործով
Ֆրանսիայի դատական քննիչը կվերսկսի բռնաբարության գործով ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դեմ հետաքննությունը հայցվորի կողմից պահանջից հետո: Հոկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Ինձ այդ մասին չեն իրազեկել»,- մեջբերում է գործակալությունը դերասանի փաստաբանի խոսքը:
Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ Ֆրանսիայի դատախազությունը քննչական դատավորին է հղել բռնաբարության գործով հետաքննությունը վերսկսելու պահանջ, որտեղ մեղադրվում է դերասանը: Պահանջն ուղարվել Է այն բանից հետո, երբ երիտասարդ դերասանուհին, որն արդեն Դեպարդիեի դեմ դիմում էր գրել 2018 թվականին, կրկին դիմել է արդարադատության մարմիններին: Գործակալությունը նշում է, որ դերասնուհու կողմից հարուցված գանգատը քաղաքացիական հայցի տեսքով գործնականում ենթադրում է, որ հետաքննությունը պետք է ավտոմատ սկսվի: Գանգատի վերաբերյալ հետաքննությունը, գանգատ, որը 2018 թվականի օգոստոսին հարուցվել էր Էքս ան Պրովանս քաղաքի (Ֆրանսիայի հարավ) դատախազությունում, կարճվել Էր 2019 թվականի հունիսին:
Անունը չհայտնած դերասանուհին, որը պնդել է, որ աշխատել Է Դեպարդիեի հետ, հայտարարել է, թե նա իրեն հետամտել է, երբ ինքը 2018 թվականի օգոստոսի 6-ին եւ 13-ին նրա մոտ է գնացել «պիեսի ոչ պաշտոնական փորձի համար»: Բազմաթիվ ստուգումներից և դերասանի հարցաքննությունից հետո քննիչները բավականաչափ հիմքեր չեն գտել մեղադրանքների առաջադրման համար:
Կարծիքներ