ԱԻՆ֊ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ԱԻՆ֊ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Ապրիլի 13-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում