Հուսով եմ, որ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար. Ալեն Դելոնը հրաժեշտ է տվել երկրպագուներին
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը պատրաստվում է էֆթանազիայի ընթացակարգին։ Marca-ի իսպանական հրատարակությունը հրապարակել է Դելոնի կոչն իր երկրպագուներին.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ուղեկցել ու աջակցել են ինձ այս տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ օրինակ կդառնամ ապագա դերասանների համար ոչ միայն աշխատանքում, այլև առօրյա կյանքում հաղթանակների ու պարտությունների արանքում։ Շնորհակալություն, Ձեր Ալեն Դելոն»,-նշել է նա։
Անցյալ տարի Դելոնը տարբեր հարցազրույցներում խոսել է էվթանազիայի մասին։ Դրանում Դելոնը բնական լուծում է տեսնում այն մարդու համար, ով, հասնելով որոշակի տարիքի, ինչ-որ պահի ցանկանում է հանգիստ մահանալ։
Էվտանազիա (հունարեն՝ ευθανασία – լավ մահ), ցավերից և տառապանքից ազատելու համար կյանքից զրկելն է։
Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերին Փարիզի արվարձաններում:
Կենսագրություն
Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։
Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում)։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա։
Դերասանը մեծ հաջողություն ուներ խորհրդային կանանց շրջանում. նրա անունը զանգվածային գիտակցության մեջ դարձել էր հասարակ անուն
Դելոնի մանկությունն անցել է Բուր լա Ռեն ոչ մեծ քաղաքում, ուր Դելոնի ծնողները տեղափոխվել էին տղայի ծնունդից մի քանի տարի առաջ։
Հայրը՝ Ֆաբյեն Դելոնը (1904-1977 թթ.), ծագումով կորսիկացի է, ունեցել է սեփական կինոթատրոն՝ «Ռեժինա», որ գտնվում էր Ամկարկադեր փողոցի № 3 տանը։ Մայրը՝ Էդիտ Առնոլդը (1911-1995 թթ.), մասնագիտությամբ դեղագործ էր, ամուսնու կինոթատրոնում աշխատում էր որպես հսկիչ։ Ալենը երեք տարեկան էլ չկար, երբ ծնողներն ամուսնալուծվեցին։
1939 թվականին Էդիտն ամուսնանում է Պոլ Բուլոնի հետ, ով երշիկի խանութ ուներ։ Էդիտը սկսում է օգնել ամուսնուն. խանութի աշխատանքները խլում են Էդիտի ժամանակի մեծ մասը և տղայի դաստիարակության համար գրեթե ժամանակ չէր մնում։ Այդ ժամանակ էլ Ալենը հանձնվում է դայակի՝ մադամ Ներոյի խնամքին։ Ներո ամուսինների ոչ մեծ տունը գտնվում էր Ֆրեն բանտից ոչ հեռու, որի պահակն էր դայակի ամուսինը։
Մի քանի տարի Դելոնն ապրում է դայակի տանը։ Այդ տարիների մասին դերասանը ջերմությամբ է հիշում. «Այդ ընտանիքը նաև իմ ընտանիքն էր, այնտեղ ինձ վերաբերվում էին անկեղծ սրտացավությամբ։ Այդտեղ են թափվել իմ առաջին մանկական արցունքները»։ Ծնողների տուն Ալենը վերադարձավ միայն Ներո ամուսինների ողբերգական մահվանից հետո։
1980-ական թվականներ
1979 թվականին Դելոնը համաձայնում է մասնակցել ռեժիսորներ Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Թեհրան-43» ֆիլմում։ Դերասանը կատարում է տեսուչ Ֆոշի դերը։ 1981 թվականին թողարկված դետեկտիվը, որը պատմում է հիտլերյան գործակալների թեհրանյան կոնֆերանսի ձախողման փորձի և նրա մասնակիցներ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների ղեկավարների վրա մահափորձ անելու մասին, Մոսկովյան միջազգային կինոփառատոնին արժանացավ ոսկե մեդալի։
1983 թվականին Դելոնը դարձյալ հայտնվում իր համար անսովոր դերում։ Ռեժիսոր Ֆոլկեր Շլենդերֆի էկրանավորած գերմանացի Մարսել Պրուստի «Սվանի սերը» դրամայում դերասանը ստեղծում է արիստոկրատ-միասեռականի կերպար՝ բոլորովին հեռու անժխտելի տղամարդու կերպարից։
1984 թվականին Ալեն Դելոնը նորից զարմացրեց քննադատներին հարբեցող Ռոբեր Ավրանշեի դերով Բերտրան Բլիեի «Մեր պատմությունը» դրամայում։ Այդ դերը չափազանց ռիսկային էր դերասանի իմիջի համար, սակայն նա առանց տատանվելու համաձայնեց։ Դելոնի դերասանական ռիսկը զուր չէր. նա արժանացավ «Սեզար»-ի «Լավագույն դերասան» մրցանակի: 1986 թվականին Դելոնը նկարահանվեց Ռենե Մանզորի «Անցում» առեղծվածային թրիլերում։
Կարծիքներ