Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ․ Թրամփ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցհարթակում գրառում է արել և հայտարարել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ուժեղ և անվտանգ երկիր է դարձնում, նաև կիսում է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված իր տեսլականը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լավ ընկեր և առաջնորդ, իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղության և բարգավաճման իմ տեսլականը։

Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը կվերափոխի Հարավային Կովկասը և մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ։

Այս պատճառները հաշվի առնելով՝ Նիկոլն ունի իմ լիակատար և ամբողջական աջակցությունը 2026 թ. հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։

(Հայաստանը) կրկին ավելի հզոր դարձրեք», - գրել է Թրամփը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում