Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում ապատեղեկատվական արշավները։

«Արձանագրվում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի, deepfake մանիպուլյացիաների և բոտային ցանցերով համակարգված տարածումների աճ։

Նման բովանդակությունը հաճախ շրջանառվում է հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների տարբերանշաններով՝ հանրային վստահությունը շահարկելու նպատակով։ Այդ համատեքստում հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը՝ արձագանքելով իր անունից տարածվող կեղծ նյութերին»,- գրել է Բաղդասարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում