Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Կոտայքի մարզում:
Արամուս համայնքից դուրս գալուց հետո ՀՀ վարչապետը ավտոբուսից տեսանյութ է հրապարակել:
«Արամուսի երեխեքը մեզ հարցնում էին՝ բա ավտոբուսում գազար չե՞ք ուտելու. երեխեքի ասածը մեզ համար օրենք է»,- ասել է վարչապետն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ գազար համտեսել:


Կարծիքներ