Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան

Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է մամուլում տարածված տեղեկատվությանն այն մասին, թե իբր իրեն պատկանող հանք կա, որտեղ մարդ է մահացել ու դեպքը փորձում են թաքցնել:

«Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի էր, որ ապատեղեկատվության «հրավառություն» է լինելու:

Դատական հայց եմ ներկայացնելու նշված լրատվամիջոցի դեմ, եթե սահմանված կարգով և սեղմ ժամկետում չհերքի ինձ վերագրվող հերյուրանքը»,- գրել է Պապիկյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում