«Ուրարտու»-ի ռուս ֆուտբոլիստը հեռացել է ակումբից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուս կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տոբոևը «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Թիմի կազմում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր պաշտոնական 2 հանդիպման:
Ավելի վաղ «Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Նա կշարունակի մնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, բայց արդեն այլ կարգավիճակով։ Պադերինը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Կարծիքներ