Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և անկարողությունը բարդել մեզ վրա․ Ալեն Սիմոնյան
Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը և գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԼՂ-ն եղել է և կա Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կա նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրված է, որ Լաչինի միջանցքն Ռուսաստանի տիրապետության տակ է, հիմա հարց՝ որտե՞ղ է Լաչինի միջանցքը»,-նշեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ Ռուսաստանի պահվածքի խնդիրն այն է, որ այժմ նա բարդ պատերազմի մեջ է և տնտեսական շահեր ունի Թուրքիայից.
«Թուրքիայի և Ռուսաստանի շահերն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են։ Այսօր Թուրքիան և Ադրբեջանն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ Իսկ մեր ասածը հետևյալն է՝ ունեք պարտավորություններ, արեք։ Այլ ոչ թե ասեք՝ դուք բան եք հայտարարել։ Այսօր ունենք իրավիճակ, երբ Հայաստանը մենակ է իր խնդիրներով»- ասաց Սիմոնյանը։
Կարծիքներ