Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, թե ինքն արդեն Վրաստանում է
Ալիք Մեդիայի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, թե ինքն արդեն Վրաստանում է։
«Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց, արդեն Վրաստանից»:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին օրեր առաջ հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի իր տոմսի լուսանկարը։ Տոմսը նախատեսված էր հոկտեմբերի 2-ին կատարվելիք թռիչքի համար։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Սաակաշվիլիի հնարավոր այցին, ասել էր, որ ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում:
Կարծիքներ