Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 միլիոնից

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 միլիոնից

Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 միլիոնից։ Վերջին 11 օրում գրանցվել է միլիոն դեպք, ինչը համաշխարհային ռեկորդ է, Հնդկաստանում հիմա կա վարակման 5,02 մլն դեպք։ Ավելի շատ է միայն Միացյալ Նահանգներում՝ 6,59 մլն, փոխանցում է AFP-ն։

Հնդկաստանում գրանցվում է օրական հիվանդացության աշխարհում ամենամեծ աճը։ Վերջին 24 ժամում գրանցվել է ավելի քան 90 հազար դեպք՝ ռեկորդային 1290 մահվան ելքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում