Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որոնվում էր ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյան: Նա, ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, անհետացել էր։

Նոր գրառմամբ Մարտիրոսյանը հայտնել է, որ աղջիկը գտնվել է:

«Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։ Շնորհակալություն Տավուշի ոստիկաններին ու Նարեկ Սարգսյանին»,- գրել է Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում