Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ 6 ահազանգին

Սեպտեմբերի 6-9-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 7 տուժած։
Կարծիքներ