Անթալիայում ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել
Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում մահացել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ, նրա մահվան պատճառը պարզվում է: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից:
«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է 1977 թվականին ծնված ՌԴ քաղաքացու մահը: Նա իր ընտանիքի հետ հանգստանում էր Անթալիա նահանգում: Մահվան պատճառը պարզվում է», - ասել է դիվանագիտական առաքելությունը:
Կարծիքներ