Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 67-ամյա Էդիկ Ա.-ն, որը 2000 թ. մայիսի 11-ից Թբիլիսի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում