Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ալիքը գետնին է տապալել BBC-ի լրագրողին
Բեյրութում գտնվող BBC-ի լրագրող Մարիամ Թոումին ուղիղ եթերում հարցազրույց է վարել, երբ քաղաքի նավահանգստում որոտացել է հզոր պայթյունը: Հարվածի ալիքը նրան գետնին է տապալել: Տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ի էջում:
Եթեր դուրս եկած թղթակցուհին բարձրաձայն բղավել է և անհետացել կադրից, իսկ տեսախցիկը ընկել է՝ ֆիքսելով պայթյունից փշրված պատուհանների ապակիների բեկորները: Թոումին կարողացել է ոտքի կանգնել, մինչ նրա ցնցված զրուցակիցները հետևում էին, թե ինչ է կատարվում: Նշվում է, որ հեռուստաալիքի թիմից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:
Կարծիքներ