Հարյուրավոր ռուսական ընկերություններ ու փոքր բիզնեսներ ակտիվ քննարկում են Հայաստան տեղափոխվելը.Հրանտ Խաչատրյան
«YEREVANN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հարյուրավոր (գուցե հազարավոր, բայց ես հարյուրները գիտեմ) ռուսական ընկերություններ ու փոքր բիզնեսներ ակտիվ քննարկում են Հայաստան տեղափոխվելը: Մարդիկ կան արդեն եկել են, մարդ կա վաղվա տոմս ունի, բայց դեռ վարձով տուն չի գտել: Մարդ կա՝ էս շաբաթ ուզում ա հասցնի ԱՁ գրանցի, բանկում հաշիվ բացի:
Հայաստանի հարմարության մասով շատ էական դեր ունի էն, որ ներքին անձնագրերով կարողանում են միանգամից գալ: Շատերը ցավով հայտնաբերում են, որ անչափահասների համար «զագռան»պասպորտ ա պետք, ստիպված են մի քանի օր սպասել, մինչև տեղափոխվելը: Չեք պատկերացնի ինչքան մարդ ա փնտրում ընտանի կենդանիների համար տեղեկանքներ տվող ծառայություններ Մոսկվայում, որ կարողանան հետները բերեն:
Էկոնոմիկայի նախարարությունը թեմայի մեջ ա, հավանաբար մոտ օրերս շատ ընթացակարգեր կպարզեցվեն: Մի քանի տեղացիներ փորձում են որոշ բաներ համակարգել, դոկումենտներ են պատրաստում հիմնական հարցերով, նախարարության հետ ոնց որ թե սինխրոն են:
Բայց կառավարությունից բացի լիքը ուրիշ հարցեր կան: Ավիատոմսեր, երկարաժամկետ վարձով տներ, գրասենյակային տարածքներ, իրավաբանական ու հաշվապահական ծառայություններ, ռուսալեզու մանկապարտեզներ, դպրոցական դասարաններ -- էս ամեն ինչի պահանջարկը պայթելու ա առաջիկա շաբաթներին, ու ընդհանրապես չի երևում, թե ոնց ա կարգավորվելու, բացի գների աճից: Վերջին տարիների տեղական տեխնոլոգիական ոլորտի աճը բերել ա նրան, որ մեծ, ազատ գրասենյակային տարածքներ ոնց որ թե չկան: Էս ամեն ինչը, շատ չոր նայելու դեպքում, մեծ բիզնես հնարավորություններ են հայկական փոքր ու մեծ ընկերությունների համար, բայց դրանցից օգտվելու ունակություն (capacity) լավ չի երևում:
Էթիկական առումով է՛լ ավելի բարդ ա վիճակը: Ծանր վիճակում գտնվող երկրի բնակիչներին երկրից հանելը խրախուսելը շատ տհաճ ա: Ես որ հիշում եմ մեր պատերազմի ժամանակ սկսում էին մեզ թիրախավորած առաջարկներ անել Եվրոպա կամ Կանադա գնալու, ճնշումս բարձրանում ա: Չգիտեմ ոնց պահել էդ սահմանը, որ համ էդ նույն տհաճ էմոցիաները չպատճառենք ՌԴում մնացող նորմալ մարդկանց, համ էլ օգնենք արդեն տեղափոխվողներին ու ձևավորենք Հայաստանի բրենդը որպես ազատ ու հաճելի գործ անելուն հարմար երկիր:
Կարծիքներ