Ծաղկահովիտ խոշորացված համայնքը կունենա ժամանակակից առողջության կենտրոն՝ բոլոր անհրաժեշտ ծառայություններով. Թորոսյան
Երեկ ԱԺ գործընկերներիս և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ այցելեցինք մարզի մի քանի բնակավայրեր, այդ թվում Ծաղկահովիտ խոշորացված համայնք։ Քաղաքացիների հետ հանդիպումից հետո այցելեցինք Ծաղկահովիտի առողջության կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Առողջության կենտրոնի նոր շենքի շինարարության նախագիծը հնարավոր էր դարձել իրականացնել դեռ 2019 թվականին՝ պետական բյուջեի եկամուտների գերակատարման շնորհիվ, իսկ շինարարությունը սկսվել էր 2021 թվականին։ Այցելության պահին շինարարական աշխատանքները վերսկսման փուլում էին, քանի որ եղանակային պայմանները Ծաղկահովիտում վերջերս էին բարելավվել։
Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականին, որից հետո Ծաղկահովիտ խոշորացված համայնքը կունենա ժամանակակից առողջության կենտրոն՝ բոլոր անհրաժեշտ ծառայություններով։
Կարծիքներ