Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Մինսկում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններ։ Ընդորում նա նշել է, որ, իր տվյալներով, Ռուսաստանը կհամաձայնվի այդպիսի բանակցությունների միայն այն դեպքում, երբ պատրաստ կլինեն կոնկրետ որոշումների նախագծեր։
«Այո, դրանք Ուկրաինայի նկատմամբ առավել խիստ կլինեն։ Այսօր էլ ի՞նչ կերպ, եթե դու պարտություն ես կրում։ Իհարկե, հաղթողը քեզ ինչ-որ բան կթելադրի։ Բայց եկեք իրատես լինենք. իհարկե, ինչ-որ բան կթելադրի, բայց դա ավելի լավ կլինի, քան Ուկրաինան պարտություն կրի պատերազմում»,- նրա խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։
Զիջումների շարքում, Լուկաշենկոյի կարծիքով, կլինի Ուկրաինայի ապառազմականացումը, երաշխիքներ, որ նա չի անդամակցի ՆԱՏՕ-ին և Դոնբասում մարտերի դադարեցումը։
Կարծիքներ