Կա՞ այնպիսի տնտեսա-քաղաքական հետևանք, որը Պուտինը չէր կարող հաշվարկել կամ չի հաշվարկել
Անկասկած է, որ Ուկրաինայում վճռվում է նոր աշխարհակարգի, համաշխարհային անվտանգության համակարգի նոր բաժանումների չափազանց բարդ հարցը և այստեղ Ռուսաստանի գործողություններից զատ առկա է հարց, թե ինչ գործողություններ է իրականացնելու Արևմուտքը:
ԱՄՆ և ՆԱՏՕ նրա դաշնակիցները հայտարարում են, որ լինելու է շատ խիստ պատասխան, սակայն խոքը գոնե առայժմ ռազմական պատասխանի մասին չէ, այլ տնտեսա-քաղաքական պատժամիջոցների: Սակայն կասկած չկա, որ դրանք որքան էլ լինեն խիստ, այդուհանդերձ թերևս հաշվարկված են գրոհի որոշումը կայացրած Պուտինի համար, հաշվարկված է դրանց հետևանքը:
Կա՞ այնպիսի տնտեսա-քաղաքական հետևանք, որը Պուտինը չէր կարող հաշվարկել կամ չի հաշվարկել, ունի՞ Արևմուտքն այդպիսի պատասխան: Միաժամանակ նաև մեծ հարց է Արևմուտքի ամբողջությունը, եթե հաշվի առնենք ՆԱՏՕ-ում օրինակ այնպիսի երկրների առկայությունը, ինչպիսին Թուրքիան և Հունգարիան:
Այսօր առաջանում են հարցեր, թե ինչո՞ւ Արևմուտքը չփորձեց սպառազինության մատակարարումից բացի, անմիջական ռազմական ենթակառուցվածքային ներկայությամբ պաշտպանել կամ կանխարգելել հարձակումը Ուկրաինայի վրա: Համարում էին, որ Պուտինի հետ հնարավոր է պայմանավորվե՞լ, թե՞ պայմանավորվել են, սակայն գլոբալ իմաստով՝ Ուկրաինայի վրա:
Կարծիքներ