Հայաստանում Վլադիմիր Պուտինը՝ տարվա մարդ. Ո՞վքեր են մինչ այս եղել այս անվանակարգի մրցանակակիրները
«Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրը «տարվա մարդ» է ճանաչել Վլադիմիր Պուտինին: Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է վահանակ, որի վրա Պուտինի նկարն է՝ «Տարվա մարդ» գրությամբ: Նշենք որ «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագրի հիմնադիր տնօրենը ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանն է: «Տարվա մարդ» անվանակարգից բացի այլ անվանակարգերում 2005 թ.-ից մրցանակներ են ստացել հայտնի ու անհայտ բազմաթիվ գործիչներ:
Առաջինը «Տարվա մարդ» մրցանակին 2005 թ-ին արժանացել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այնուհետև Հենրիկ Մխիթարյանը, Լևոն Արոնյանը, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը և այլք:
Այլ անվանակարգերում, օրինակ՝ տարվա մարզպետ ՝ եղել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրևանը, տարվա լրագրող՝ Մարգարիտ Եսայանը, և տարբեր անվանակարգերում մրցանակներ են ստացել ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, Սերյան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը,Կոտայիք նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և այլք:
Կարծիքներ