Դուք տեղյա՞կ եք ,որ ԱԺ նախագահին, ով ուշագնաց վիճակում է եղել, ասել են եկեք, վառենք. Ալեն Սիմոնյան
«Արարատ Միրզոյանն իր անվտանգությանն արգելել է զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը»: Այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է, որ երբ որ այս իշխանությունը գալիս էր իշխանության, ԱԺ-ի դարպասները բացվել էին, իսկ հիմա՝ փակ են, Ալեն Սիմոնյանն ասաց․
«Դուք տեղյա՞կ եք այս մասին, որ ԱԺ նախագահին, ով ուշագնաց վիճակում է եղել, ասել են եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,- նշել է ԱԺ փոխնախագահը:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, սակայն Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել:
Կարծիքներ