Տոկիոյի օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց արտասահմանցի երկրպագուների
Տոկիոյի Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են առանց արտասահմանցի երկրպագուների: Այս մասին պաշտոնապես հայտարարել է խաղերի կազմկոմիտեն՝ միջազգային օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների ղեկավարների հետ հանդիպումից հետո:
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը։Օտարերկրյա հանդիսատեսին կվերադարձվի տոմսերի արժեքը,- ասված է հայտարարությունում։
Կազմակերպիչները համոզմունք են հայտնել, որ այս որոշումը հնարավորություն կտա ավելի լավ ապահովել խաղերի բոլոր մասնակիցների և Ճապոնիայի բնակիչների անվտանգությունը:
ՄՕԿ-ը և ՄՊԿ-ն իրենց հերթին հայտարարել են , որ լիովին ընդունում և հարգում են կազմակերպիչների որոշումը:
Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային Տոկիոյում 2020 թվականին , սակայն հետաձգվեցին COVID-19 համաճարակի պատճառով: Խաղերը այժմ նախատեսվում է անցկացնել այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Կարծիքներ